Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի մտերիմներին ապօրինի օտարված մոտ 180 հեկտար հողատարածք է վերադարձվել համայնքին. ՀՔԾ պետ

Նոյեմբեր 29,2019 13:53

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի տվյալներով՝ վերջին մեկ տարում իրենց ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակում վերականգնվել է պետական բյուջեին հասցված աննախադեպ մեծ նյութական վնաս՝ 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար դրամ:

«Դա միայն կանխիկ գումարով պետական բյուջեին վերադարձված գումարի չափն է: Դրանից բազմակի անգամ ավելի կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող՝ իրավաբանորեն եւ փաստացի, անշարժ ու շարժական գույքի, հանցագործության առարկա հանդիսացող ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Նշված ակտիվների հստակ չափը օբյեկտիվ պատճառներով չեմ կարող նշել: 2008-18 թթ. վերականգնված ամբողջ գումարը կազմել է 597 միլիոն 698 հազար դրամ, միայն այս տարվա վերականգնված գումարը յոթ անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարները միասին վերցված»,- ասաց ՀՔԾ պետը:

Պարոն Խաչատրյանը նաեւ ասաց, որ հարյուրավոր հեկտարներով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր են բացահայտվել, քրեական գործերից մեկով հիմնավորվել են նախկին վարչապետի մտերիմների կողմից հողամասերի ապօրինի իրացման դեպքեր, որոնցից 7,5 հեկտարը՝ Դիլիջանում, 168 հեկտարը՝ Արարատում: Նշված հողատարածքները վերադարձվել են համայնքներին:

Նա ասաց նաեւ, որ ծառայության վարույթում է գտնվում Հաղթանակի զբոսայգու տարածքների ապօրինի իրացման քրեական գործը, նախաքննություն է ընթանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930