Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի քայլերից Է կախված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը. Regionmonitor

Նոյեմբեր 29,2019 13:49

Regionmonitor. Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը ինչպես նաև նշվում են 2020թ.-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։

Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման մեր նպատակը պահպանվում է: Այս առումով Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների առկախման, 2015թ. փետրվարին խորհրդարանից հետ կանչելու և 2018թ մարտի 1-ին՝ նախագահական ընտրությունից մեկ օր առաջ, դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից: Ամեն դեպքում, հնարավոր զարգացումները կարող են մնայուն և շարունակական լինել, եթե Հվ. Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր արվեն: Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելն էական է»:
Փաստաթղթում առանձին գլխով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «1915-ի դեպքերը» խորագրով հատվածում նշվել է, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի ներկայացուցիչների պալատը, Պորտուգալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի օր էր հռչակել:

Տեքստում նշվել են ցեղասպանության ժխտողականության թուրքական թեզերը՝ շեշտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրավական դաշտում Թուրքիայի «ձեռքբերումները»՝ նշելով. «Մեր երկիրը վճռական է շարունակելու 1915թ դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքորոշումը և ապագային միտված կառուցողական մոտեցումը: Այս առումով Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի եթե վերջինը Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930