ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը կապ չունի ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ազգային անվտանգության ծառայությունից որոշ փաստաթղթեր են ոչնչացվել։ Ավելի ուշ՝ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը տեղում չեն: Ամիսներ անց Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ անհետացած փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնվել է, դրանց հիմնական մասը Մարտի 1-ի հետ է կապված։
Լրագրողներն այսօր ԱԱԾ պետի տեղակալից նաեւ հետաքրքրվեցին իտալացիների կողմից ՀՀ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին եւ, թե ինչքանով էին հավաստի մամուլի հրապարակումները, թե հանրապետական ծննդատունն օժանդակել է այդ գործընթացին, ինչին ի պատասխան ԱԱԾ պետի տեղակալն ասաց՝ չեմ կարող ասել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ