Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը՝ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման մասին

Նոյեմբեր 29,2019 13:07

Հայաստանի Հանրապետության պարտքն է ներկայացնել Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն կալանավորելու որոշումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ՀՔԾ որոշմանը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Յուրաքանչյուր երկիր ինքն է սուվերեն այդ որոշումը կայացնում, թեև այդ սուվերենությունն անսահմանափակ չէ։ Կոնվենցիաներ ունենք նաև հստակ ու կատեգորիկ կարգավորումներ»,– ասաց գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել 2008–ի մարտի 1-ի գործով:

Ըստ մեղադրանքի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930