Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամսական 23 դոլար հանգանակություն կատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մասին նա հայտարարել է Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում:
Երեկ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին հայտարարել էր, որ հանգանակությունն առավել արդյունավետ կլինի, եթե ստեղծվի «համահայկական բյուջե» և «խոշոր, բայց սահմանափակ թվով մարդկանց տրամաբանությունից անցում կատարենք փոքր, բայց մեծ թվով մարդկանց տրամաբանության»: Ըստ այդմ, նա մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին՝ ամսական 23 դոլար նվիրատվություն կատարել հիմնադրամին: Ընդ որում, նա շեշտել էր, որ դա պետք է արվի հրապարակային, և նշված անձինք իրենց հերթին պետք է հանգանակության հրավիրեն ևս երեք հայի:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/550263288855319/?__xts__[0]=68.ARAxWOckIdVRkAvtX4mJSRSBlav-42bClzBWha8LJGwyQICsT0mZv0mDfOcqabMD9sOzy2NveRKnCAHaYpxdue21LIxVoZ-Ab9IdM0x8h7jVzMoqOJ9MlSwNcZshMm7CdvFrEm-eG6bVBrNWvOQ02hnMJmMYeNH-tYHyet0nhtLbumh232H6GkUBsoNBhlW4kCzZdpwNq2FPgujhBSd9UYccotwc9_4gnMDgvwwdpZcEbz_FmfE81Ovd-x-W2G4f7jNFj0dTMSYA796EOdUjggk6DBCduGAx-JKEZW7Lg0uxadoEM2ENjH6ZTRzgeb1K8X-QR4T1BfHwIgU6cZpopKeiKGkHbR62Aj_JuA&__tn__=-R
Սերժ Թանկյանը Փաշինյանի այդ նախաձեռնությունն անվանել է «հիանալի գաղափար» և մարտահրավերը նետել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին, երգիծաբան Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/SerjTankian/videos/2534429050137863/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ