Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդպիսի բան չի լինում, որպեսզի 20 «ԿամԱԶ» նվիրեն քաղաքապետարանին ու քաղաքապետը չիմանա, թե ովքեր են նվիրատուները. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 29,2019 12:36

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցադրում է արել՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Երեւանի քաղաքապետը, ում երեւանցին ընտրեց, վերջին շրջանում ոչինչ չի հիշում։Չի հիշում, թե թվով 20 «ԿամԱԶ»-ները քաղաքապետարանին ով է նվիրել, չի հիշում այն անձանց ու կազմակերպությունների անունները, որոնք քաղաքապետարանին անընդհատ ինչ-որ բան են նվիրում»։

«ՉԻ». Անհավատալի է։ Հայկ Մարությանը ինքն իրեն խաբս տվեց։

Այդպիսի բան չի լինում, որպեսզի 20 «ԿամԱԶ» նվիրեն քաղաքապետարանին ու քաղաքապետը չիմանա, թե ովքեր են նվիրատուները։ Ի՞նչ է նշանակում՝ չեմ մանըմ։

Ախր այ մանըմ ջան, այ գիդըմ ջան, դու չգիտես, որ ցանկացած նման նվիրատվություն, այն էլ՝ այդպիսի խոշոր ծավալի ու գումարների, պարտավոր ես իմանալ 2+2-ի պես։ Նվիրել, նվիրել են, ասա, հա, այս մարդիկ են նվիրել, իզուր տեղը ինչի՞ ես քեզ ԲՀԿ-ի այգիները գցում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Վերջերս շատ ենք խոսում, համեմատվում դեմոկրատական երկրների հետ եւ ուրեմն արդեն պետք է ունենայինք պրն քաղաքապետի հրաժարականը….

    հգ. ի դեպ այն ուշանում է արդեն 48 ժամ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930