Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ. Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2019 12:26

Մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանից։ Ի դեպ, Վահագն Մուրադյանը եղել է «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարը։ Ըստ Վահագն Մուրադյանի՝ Գեւորգ Կոստանյանը, կարճ ժամանակ աշխատելով որպես ՀՀ գլխավոր դատախազ, աչքի է ընկել իր մասնագիտական ունակություններով եւ սկզբունքայնությամբ. «Նա դատախազությունում մեկնարկեց համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը եւ հասավ ցանկալի արդյունքների։ Ցավում եմ, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով՝ Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները, այդ նպատակով նախաքննական մարմնին հանձնարարել է կատարել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ։ Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել, եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները։

Նա բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացրել, որտեղ քննարկվել են 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, եւ կոնկրետ դեպքերով տվել են հանձնարարականներ։ Բազմիցս ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել տուժողների իրավահաջորդները, լսվել եւ ստուգվել են նրանց ներկայացրած փաստարկները։

Ես չգիտեմ, թե ինչ արարք կատարելու համար եւ ինչ ապացույցների առկայության պայմաններում է պարոն Գեւորգ Կոստանյանի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել, սակայն հուսով եմ, որ նա կպատասխանի քննությանը հետաքրքրող հարցերին։ Կարծում եմ, որ այն պաշտոնատար անձինք, որոնք տարիներ շարունակ առնվազն անտարբեր են եղել «Մարտի 1»-ի գործով, պետք է տան պատասխան»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930