Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես և նախկինում կան տասնյակ պատգամավորներ, որոնք պետք է ցույց տան վկայականը, որպեսզի հավատանք, որ նրանք պատգամավոր են. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 29,2019 12:22

Շուտով կլրանա յոթերորդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին։ Ի՞նչ գնահատական կարելի է տալ մեկ տարվա գործունեությանը։ Խորհրդարանի երիտասարդ կազմը չձախողվեց, բայց նաեւ չարձանագրեց հեղափոխական ճեղքում։ Ինչը ինքնին ակնկալվում էր՝ հաշվի առնելով հեղափոխությունը, արդար ընտրությունները եւ տասնամյակների քննադատությունը, որ խորհրդարանները չեն աշխատում, այլ պարզապես կառավարության դակիչն են։

Պատգամավորների թվի 27-ով ավելացումը նույնպես չհանգեցրեց որևէ որակական արդյունքի։ Ինչպես նախկինում, ներկայում նույնպես պատգամավորները շարունակում են կառավարության համեմատ ավելի քիչ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել։ Կայացած ժողովրդավարություններում, խորհրդարան-կառավարություն հարաբերակցություններում, առավելությունը խորհրդարանի կողմն է։

Խորհրդարանական դիվանագիտության մեջ չկա ոչ առաջընթաց եւ ոչ էլ հետընթաց։ Նույն շաբլոնային և օրակարգային այցելությունները եւ հյուրերի դիմավորումը։ Չկան նախաձեռնողականություն, հեղափոխության շնորհիվ Հայաստանի վարկանիշի և դերի բարձրացմանը միտված քայլեր։ Նույն ստանդարտ գործելաոճը ԵԽԽՎ-ում, ադրբեջանցի պատգամավորների սադրանքներին հակադարձումը, ինչը կար եւ նախկինում։ Նորությունն այն է, որ Հայաստանի պատգամավորներից մեկը կարող է դեմ քվեարկել Ռուսաստանին, բայց հետո ստիպված կազմակերպվում են մերձեցման երեկոներ, որպեսզի բացատրություններ տրվի։ Իսկ բացատրությունը մեկն է՝ նոր ենք, շփոթել ենք քվեարկության էլեկտրոնային կարգը։

Հիմնականում իշխող ուժի ջանքերով, շարունակվում է կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի կարևոր ինստիտուտը մնալ տնային աշխատանքի մակարդակին։ Շատ հարցեր տրվում են հանուն ժամանակ շահելու կամ երևալու, մինչդեռ դրանք կարող են տրվել գրավոր։

Ինչպես և նախկինում կան տասնյակ պատգամավորներ, որոնք պետք է ցույց տան վկայականը, որպեսզի հավատանք, որ նրանք պատգամավոր են։ Պատահական չէ, որ որոշ պատգամավորներ մինչ այս պահը չեն անջատել իրենց պատգամավոր դառնալու մասին ֆեյսբուքյան գովազդը։ Օրինակ, ո՞վ է լսել Մաթեւոս Ասատրյանի, Սեդրակ Թեւոնյանի, Վահե Ղալումյանի, Եղիշե Սողոմոնյանի, Լիլիթ Ստեփանյանի, Արտաշես Պետրոսյանի անունները, մինչդեռ նրանք արդեն մեկ տարի է, ինչ պատգամավոր են։ Այսինքն ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրությունների շնորհիվ ունենք պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում խորհրդարանում։

Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930