Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների՝ բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով. Նիկոլ Փաշինյանի կոչը պաշտոնյաներին

Նոյեմբեր 29,2019 12:16

ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եկեք արձանագրենք, որ Հայաստանում եղել է, դեռեւս կա ու որոշ ժամանակ էլ կլինի հետեւյալը, որ պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի եւ բդեշխի, այսինքն` տիրողի բարդույթ: Մեր խնդիրն է՝ այս պետական պաշտոնյայի, այս իշխանի ու բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթ: Ինչ նկատի ունեմ Հիսուսի բարդույթ ասելով, նկատի ունեմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը ե՛ւ ծառա է, ե՛ւ տեր է միաժամանակ: Պետական պաշտոնյայի կարգավիճակում այս երկուսը մեկը մյուսից տարանջատելով՝ բավարար չափով օգտակար չի լինի: Եթե այնպես անենք, որ պաշտոնյան միայն ծառայի, նշանակում է նրան դնել մի վիճակում, որ ինքը ի վիճակի չէ որոշումներ կայացնել: Հետեւաբար, ինչով է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը տեր ու ծառա է միաժամանակ: Ծառա է 100 տոկոսով ու տեր է այնքանով, որ կարող է որոշումներ կայացնել ու բացատրել իր որոշումների տրամաբանությունը ուրիշներին ու կարող է այդ որոշումների տրամաբանությունը հարազատ դարձնել ուրիշներին»,- :

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2583374601897022/

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930