Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. «Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով որոշակի հնարավորություն ունեն խուսափել քրեական հետապնդումից, հայտնվում են ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս». «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2019 12:10

Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ յուրաքանչյուր անձի դեպքում պետք է առանձին մոտեցում ցուցաբերվի եւ առանձին դիրքորոշում արտահայտվի. «Մենք ունենք մի քանի անձինք, որոնց վերաբերյալ թույլ տվեք արձանագրել հետեւյալը. Միքայել Հարությունյանի դեպքում խայտառակություն է, որ այդ անձը ժամանակին ձեռք է բերել նաեւ ՌԴ քաղաքացիություն, ուստի այդ ամենի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը, վկայակոչելով իր Սահմանադրության 81-րդ հոդվածը, իր քաղաքացուն հրաժարվեց հանձնել ՀՀ-ին։ Ես կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր էին ժամանակին իրականացնել կանխարգելիչ գործողություններ՝ այդ խնդիրը պարզաբանելու եւ համապարփակություն ստանալու համար:

Երկրորդը Միհրան Պողոսյանին է առնչվում, ես կարծում եմ, որ, բոլոր դեպքերում, սա քաղաքական որոշման արդյունք է եղել։ ՌԴ իրավապահ մարմինների որոշումները չեն բխել ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդման բովանդակությունից, կամ ՀՀ իրավասու մարմինները չեն ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնք համոզմունք կձեւավորեին Ռուսաստանի գործընկերների մոտ՝ այդ անձին ՀՀ-ին հանձնելու առումով»։

Ն. Նորիկյանը նշեց՝ Լեւոն Սարգսյանի դեպքում էլ պետք է փոխանցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը. «Նա նոր է հայտնաբերվել, ձերբակալվել, ՌԴ-ում 40 օրով կալանավորվել է։ ՀՀ-ն պարտավոր է այս առումով սահմանված կարգով փոխանցել նրա քրեական հետապնդման բոլոր փաստաթղթերը, եւ կարծում եմ, որ մենք այդ հարցի վերաբերյալ չենք կարող լիարժեք դիրքորոշում արտահայտել, կտեսնենք՝ այդ անձի նկատմամբ ինչպիսի վարքագիծ կդրսեւորվի։ Եթե, այնուամենայնիվ, ՌԴ-ն որոշում կայացնի վերադարձնել նշված անձին, մենք կհամարենք, որ իրավական նորմալ գործընթաց է։ Ինչ վերաբերում է Վահագն Հարությունյանին, ապա նշեմ, որ թեեւ նա հետախուզվում է ՀՀ-ի կողմից, բայց նրա հայտնաբերման կամ ձերբակալման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ։ Ուստի այս դեպքում հնարավոր չէ դիրքորոշում հայտնել, թե նրա հայտնաբերումից հետո Ռուսաստանի Դաշնությունն ինչպիսի վարքագիծ կդրսեւորի։ Մի բան ակնհայտ է, որ ՀՀ-ում քրեական հետապնդման ենթարկվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց փրկությունն են փորձում, գտնել ՌԴ տարածքում։ Եթե սրան ավելացնենք նաեւ Արամ Հարությունյանի անհետանալը Հայաստանից, իմ կարծիքով՝ սա լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին։ Սա, ըստ էության, համարում եմ շատ վտանգավոր նախադեպ»։

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի արտահանձնման ձգձգվող պրոցեսին, փաստաբանը նշեց. «Ես չգիտեմ՝ քաղաքական ապաստան տրամադրելու այդ տեղեկությունները որքանով են հավաստի, ավելին՝ ես չգիտեմ՝ քաղաքական ապաստան տալու հիմքերը որոնք են, այդ անձն ինչ քաղաքական գործունեություն է իրականացրել։ Մի բան ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդման գործընթացն է դրվում կասկածի տակ։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում. որ բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով որոշակի հնարավորություն ունեն խուսափել քրեական հետապնդումից, հայտնվում են ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս։ Սա ՀՀ-ի արժանապատվության խնդիրն է, եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ հիմնավորելու համար, որ որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող։ Գտնում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվի»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930