Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. Այլ հարց է, որ ՀՀԿ-ի որոշ երիտասարդ ու մտածող անհատներ փորձեն քաղաքական ապաստան գտնել նոր ուժերի մոտ. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2019 11:37

Հեղափոխականներն անուն են կպցնում թե՛ արտախորհրդարանականներին, թե՛ տեղն ընկած տեղը՝ յուրային պառլամենտականներին, թե՛ նախկիններին, թե՛ նոր ստեղծվածներին։ Նրանց պատկերացմամբ՝ Հանրապետականի էջը փակվել է թավշյա իրադարձություններով, եւ, առհասարակ՝ որեւէ նախկին չի կարող երազել նոր Հայաստանում ընդդիմություն դառնալ, որովհետեւ ժողովուրդը ՀՀԿ-ի հետ մերժել է անխտիր բոլորին՝ Քոչարյանից սկսած, ՀՀԿ-ով ու Դաշնակցությունով վերջացրած։ Անգամ նորահայտ երիտասարդ ուժերին ու շարժումներին են անուն կպցնում, նրանց կապում նախկինների հետ ու վարկաբեկում։

Նոր Հայաստանի իշխանության «հագով» ընդդիմության մասին փորձեցինք պատկերացում կազմել՝ զրուցելով իշխանական օրենսդիրների հետ։ Հովիկ Աղազարյանը վերահաստատեց՝ ՀՀԿ-ի էջը փակված է, այլ հարց է, որ այդ կուսակցության որոշ երիտասարդ ու մտածող անհատներ փորձեն քաղաքական ապաստան գտնել նոր ուժերի մոտ. «Որ ՀՀԿ-ի միջին օղակներում եղել են անհատներ, որոնք իրենց ասելիքը չեն ասել, միանշանակ է, հետեւաբար, այդպիսի անհատները պետք է միավորվեն, միանան այլ քաղաքական ուժի ու դրսեւորվեն, բայց ոչ ՀՀԿ-ի միջոցով»։

Հիշեցրինք, որ օրերս ընդդիմադիր գործիչները փորձեցին միավորվել մեկ հարկի տակ՝ նկատի ունեինք «Վերնատուն» ակումբի հավաքը, բայց իշխանությունն ու իր արբանյակները դա էլ սեւացրին։ «Վերնատունն» էլ չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ այնտեղ հավաքված գործիչների մեծ մասը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի առանցքի շուրջ հավաքված մարդիկ են, ժողովուրդն իրենց կողմը չի նայի»։

Աղազարյանը չի տրտնջում՝ ընդդիմության պակաս իրենց իշխանությունը չունի, եւ չեն կարող մեղադրել ոչ ժողովրդավարության համար. «Կարծում եք քի՞չ են «Լուսավորն» ու ԲՀԿ-ն։ Ընդդիմությունն էլ է պետական ինստիտուտ, ինչի ապացույցը վերջերս կոռուպցիայի հանձնաժողովի ձեւավորման ընթացքը ցույց տվեց։ Կարծում եմ՝ սա պետք է խորացնել»։

Նկատեցինք, որ գուցե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդարացնում են իշխանության սպասելիքները, բայց հանրության շրջանում տեսակետ կա, որ այսօր երկրում ընդդիմություն չկա, քանզի խորհրդարան անցան միայն այն ուժերը, որոնք գովերգեցին Նիկոլ Փաշինյանին։ «Ժողովուրդն է որոշում՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ, այդ ուժերն ընտրությունների արդյունքում են ձայն ստացել»։

Հիշեցրինք, թե ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ին էլ էին իրենք կապում Քոչարյանի հետ։ «ԲՀԿ-ի գործունեությունը վիճարկելի է՝ ինչքանով է կապված, ինչքանով՝ ոչ, կապված է եղել այնքանով, որ համագործակցել են։ Հիմա ՀՅԴ-ն էլ է համագործակցել, բայց դա չի նշանակում… Դաշնակցությունը միշտ էլ՝ որպես առանձին միավոր, կարող է իր խոսքն ասել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930