Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդ­դի­մու­թյան կող­մից նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին թի­րա­խա­վոր­ման օ­բյեկտ դարձ­նե­լը բա­ցա­ռիկ հա­ջող­ված օ­պե­րա­ցիա կա­րե­լի է հա­մա­րել. «Իրատես»

Նոյեմբեր 29,2019 11:23
Հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներն ու քա­ղա­քա­կան դաշ­տի տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը սկ­սել են ըն­թա­նալ մի քա­նի հար­թու­թյուն­նե­րում: Ընդ ո­րում, այդ ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան մթ­նո­լոր­տի նպա­տա­կաուղղ­ված շի­կաց­ման ֆո­նին: Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, նկատ­վող լար­վա­ծու­թյան թե­ժա­ցու­մը կրում է նաև սու­բյեկ­տիվ բնույթ, որն իր հեր­թին պայ­մա­նա­վոր­ված է ինչ­պես բուն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, այն­պես էլ նրանց ընդ­դի­մա­խոս­նե­րի ա­վե­լի պրո­ֆե­սիո­նալ և հա­մա­կարգ­ված գոր­ծու­նեու­թյամբ: Փոր­ձա­գետ­նե­րի դի­տարկ­մամբ, ընդ­դի­մու­թյան կող­մից ՀՀ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին թի­րա­խա­վոր­ման օ­բյեկտ դարձ­նե­լը բա­ցա­ռիկ հա­ջող­ված օ­պե­րա­ցիա կա­րե­լի է հա­մա­րել: Այս պա­րա­գա­յում ի­րա­վի­ճա­կի թե­ժաց­ման հա­մար պա­րարտ հող է հան­դի­սա­նում ոչ միայն նա­խա­րա­րի, մեղմ ա­սած, կաս­կա­ծե­լի գոր­ծու­նեու­թյու­նը, այլև ոչ ա­դեկ­վատ և ոչ հա­վա­սա­րակ­շիռ ար­ձա­գանք­նե­րը քն­նա­դա­տու­թյանն ու նրա շուրջ ըն­թա­ցող պրո­ցես­նե­րին: Փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ` գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­կա­ռա­կորդ­նե­րը‚ օգ­տա­գոր­ծե­լով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ընդ­հա­նուր ար­ժե­հա­մա­կար­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից բխող բո­լոր խն­դիր­նե­րը, մթ­նո­լորտն էլ ա­վե­լի թե­ժաց­նում են՝ նա­խա­րա­րին սադ­րե­լով հար­ցազ­րույց­ներ տա­լու և ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ քն­նար­կում­նե­րի մաս­նակ­ցե­լու:

Նկա­տե­լի է, որ նա­խա­րա­րի ընդ­դի­մա­խոս­նե­րը‚ ու­սում­նա­սի­րե­լով վեր­ջի­նիս խառն­ված­քը, ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չի տի­րա­պե­տում իր է­մո­ցիա­նե­րին և հե­ռու է բա­նա­վի­ճե­լու մշա­կույ­թից, ին­չի ար­դյուն­քում յու­րա­քան­չյուր նման ակ­տի­վու­թյուն հան­գեց­նում է նոր սկան­դալ­նե­րի և նոր աղմ­կա­հա­րույց օ­րա­կար­գե­րի ձևա­վոր­ման: Փաստ է, որ նա­խա­րա­րի ո­րոշ անզ­գույշ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, իր շուրջ ձևա­վոր­ված ակ­ցիա­ներն ընդ­լայն­վե­ցին ու խո­րա­ցան, հա­սա­րա­կա­կան հար­թու­թյու­նից տե­ղա­փոխ­վե­լով նաև քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, սպոր­տա­յին և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան աս­պա­րեզ­ներ:
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930