Մարտական դիրքեր այցի ընթացքում Տեր Աբել քահանա Քարտաշյանն ասաց. «Ինձ համար շատ կարեւոր են բոլոր այցելությունները, որովհետեւ սահմանից խաղաղություն տանելը շատ կարեւոր է մարդկանց համար: Մենք շատ կարեւորում ենք ոգեւորությունը, որովհետեւ առանց ոգեւորության սահմանապահ լինելը դժվար է: Ոգեւորությունից է, որ մենք անդադար մտածում ենք սահմանների խաղաղության, անդորրի եւ զինվորների մեջ ուժ ներարկելու կարեւորության մասին:
Միշտ ասում եմ՝ պետք չի գալ սահման եւ առանց զինվորներին այցելելու, առանց խոնարհում բերելու, թողնել հեռանալ: Մեր ժողովուրդն այսօր մի քիչ սեղանի կենացային մակարդակի մեջ է պահում այս իրականությունը: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր գալիս են սահմանապահ գյուղեր, անպայման այցելեն զինվորներին, սեղմեն նրանց ձեռքը, խոնարհվեն նրանց չարչարանքի, աշխատանքի համար, որովհետեւ մեր ազգի թագավորները զինվորներն են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ