Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Բանակն իսկապես մեր բոլորի սրտում է, մտքում է, հոգում է»

Նոյեմբեր 29,2019 10:51

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջաններից մեկում այցելեց մարտական հենակետ, որից հետո պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

-Ասում են՝ վերջին մեկ տարում մեր մարտական հենակետերում պայմանների բավականին փոփոխություններ են կատարվել:

-Ես չէի ցանկանա զինվորական ոլորտին վերաբերող հարցերի անդրադառնալ եւ քննարկել: Պայմաններն, իհարկե, ավելի լավն ու ամուր, քան նախկինում տեսածներս: Ինչքանով կարող եմ հասկանալ այս գործերից, դա ավելի մեծ վստահություն է ներշնչում:

-Մամուլում, երեւի տեղյակ եք, քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ է վարչապետի տիկինն այցելում զորամասեր: Նաեւ անվտանգության նկատառումներին են անդրադառնում: Ի՞նչ վերաբերմունք ունեք այդ հրապարակումներին:

-Ծանոթ եմ, որ այդպիսի քննադատություններ ու չհասկացվածություն կա այս այցերի հետ կապված: Ես այցելում եմ ամուսնուս հորդորով, որովհետեւ երբ տեղեկանում է, որ գաղափար, առաջարկ կա, որ դիրքեր այցելեմ, ասում է՝ անպայման գնա: Եվ ես դա անում եմ:

Երկրորդ, ես սա անում եմ որպես վարչապետի տիկին: Այսինքն, որպես վարչապետի կին գալիս եմ մի տեղ, որտեղ դպրոցում ծրագիր եւ միջոցառումներ ունեմ, եւ այսքան մոտ գտնվելով  մեր սահմանապահներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պաշտպանում իրենց կյանքի գնով, չեմ կարող չգալ, չհետաքրքրվել նրանց որպիսությամբ: Կրկնում եմ՝ առաջին հերթին որպես վարչապետի տիկին եւ դա անում եմ վարչապետի հորդորով:
-Ի պատասխան, ոգեւորություն տեսնո՞ւմ եք:

-Ես միայն հետդարձից հետո եմ իմանում, որ դա կարեւոր է եւ գնահատվում է: Վստահ եմ, որ վարչապետն ավելի շատ տեղեկություն ունի, թե այս այցելություններն ինչ ազդեցություն են ունենում: Երբ ես նույնիսկ մտածում եմ հետքայլ անել այդ քննադատությունները հաշվի առնելով, իսկ նա ասում է՝ կրկնիր, էլի գնա, ենթադրում եմ, որ դա նաեւ այդ արձագանքների պատճառով է:
-Դուք նաեւ զինվորի մայր եք: Ի՞նչ զգացողություններ եք ունենում դիրքեր այցելելիս;

-Դրանք երկուսը մեկում են: Կարող եմ ասել, որ այդ զգացումը նույնիսկ մինչեւ զինվորի մայր լինելը իմ համար նորություն չէ, որովհետեւ իսկապես բանակը մեր բոլորի, յուրաքանչյուրիս սրտում է, մտքում է, հոգում է: Այս տեսակետից, զինվորի մայր լինելն ինձ համար առանձնապես մեծ բան չի փոխում: Նախկինում ինչպես վերաբերվել եմ մեր բանակին, հիմա էլ նույն կերպ եմ վերաբերվում իմ զինվորին: Ժամանակ առ ժամանակ զանգում եմ, հետաքրքրվում, թե ինչպես է անցնում ծառայությունը եւ որդուս ու բոլորին բարի ծառայություն եմ մաղթում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930