Լրահոս
Օրվա լրահոսը

Տա­րե­կան մի քա­նի տաս­նյակ հա­զա­րի ար­տա­գաղ­թը կան­խելն ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, քան հա­րյուր հա­զար­նե­րի ներ­գաղ­թին սպա­սե­լը. Վահագն Գրիգորյան. «Իրատես»

Նոյեմբեր 29,2019 10:03

«Ի­րա­տե­սը» շա­րու­նա­կում է զրույ­ցը գրող ՎԱ­ՀԱԳՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Գրի­գո­րյան, մեր երկ­րում հի­մա շատ է խոս­վում հայ­րե­նա­դարձ­վե­լու, հա­յաս­տա­նաբ­նակ դառ­նա­լու հրա­մա­յա­կա­նի մա­սին: Որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան այդ ծրա­գի­րը։ Ինչ­պի­սի՞ պայ­ման­ներ պի­տի ստեղծ­վեն, որ հա­յը թող­նի դր­սում իր ստեղ­ծած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և գա ապ­րե­լու հա­րե­նի­քում։

-Բարդ հարց է, միայն հայ­րե­նա­սի­րա­կան նկր­տում­նե­րով չլուծ­վող։ Ինչ­քա՜ն պի­տի զար­գա­նա Հա­յաս­տա­նը, որ­պես­զի գրա­վիչ լի­նի ոչ միայն որ­պես հայ­րե­նի հող, այլև որ­պես կե­ցու­թյան ու գոր­ծու­նեու­թյան վայր։ Դժ­վար խն­դիր է: Գու­ցե՝ ոչ անհ­նա­րին, բայց դժ­վար։ Նաև չմո­ռա­նանք, որ սփյուռ­քը ոչ հեշտ ժա­մա­նակ­ներ է ապ­րում։ Հա­յա­պահ­պա­նու­թյան ի­մաս­տով։ Խոսքս դա­սա­կան սփյուռ­քի մա­սին է։ 1988-ին Փա­րի­զում ա­կա­նա­տես եմ ե­ղել վեր­ջին հայ­կա­կան դպ­րո­ցի փակ­մա­նը: Կա­հի­րեում հայ­կա­կան դպ­րոց եմ մտել, որ­տեղ դա­սա­րան­նե­րում ըն­դա­մե­նը մի քա­նի ա­շա­կերտ կար, իսկ մի դա­սա­րա­նում էլ՝ միայն մե­կը։ Սպա­հա­նում տե­սել եմ փակ դռ­նե­րով տաս­նյակ հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­ներ ու դպ­րոց­ներ: Այ­սինքն՝ հա­յու­թյան նոր սե­րունդ­նե­րը, կա­մա թե ա­կա­մա, կտր­ված են հայ­կա­կան կր­թու­թյու­նից՝ հայ­կա­կա­նու­թյու­նից։ Եվ ո­չինչ չես կա­րող ա­նել, քան­զի հի­մա միջ­նա­դար չէ, երբ օ­տա­րու­թյան մեջ էլ հնա­րա­վոր էր հա­մայն­քա­յին կյան­քով ապ­րել, ոչ էլ նույ­նիսկ 20-րդ դա­րի ա­ռա­ջին կեսն է։ Այս­պի­սին է վի­ճա­կը իր ա­վան­դույթ­ներն ու դա­րե­րի պատ­մու­թյունն ու­նե­ցող դա­սա­կան սփյուռ­քում: Սա­կայն ա­վե­լի լավ չէ կամ նույ­նիսկ ա­վե­լի վատ է ար­տա­գաղ­թի ար­դյունք հետ­խոր­հր­դա­յին սփյուռ­քում, որ­տեղ օ­տա­րու­թյան մեջ ծն­ված ա­ռա­ջին իսկ սե­րունդն է կտր­վում ար­մատ­նե­րից, քան­զի այս­տեղ բա­ցա­կա­յում են նաև հայ­կա­կա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու ա­վան­դույթ­ներն ու փոր­ձը։ Տնից դուրս, դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նից սկ­սած, ե­րե­խա­յի լե­զուն տվյալ երկ­րի լե­զուն է, ըն­կեր­նե­րը, շր­ջա­պա­տը, սո­վո­րու­թյուն­ներն ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րը՝ այդ երկ­րի ժո­ղովր­դի­նը։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ այս ե­րե­խա­նե­րը՝ օ­տա­րու­թյան մեջ մե­ծա­ցած, այս­պես թե այն­պես այդ ի­րա­կա­նու­թյանն ին­տեգր­ված, ի­րենց գործն ու տեղն այս կամ այն չա­փով գտած, վաղն ա­մեն ինչ կթող­նեն ու Հա­յաս­տան կգան։
-Այ­սինքն՝ գործ­նա­կա­նում զանգ­վա­ծա­յին հայ­րե­նա­դար­ձու­թյու­նը ու­տո­պիս­տա­կան ժան­րի՞ց է:

-Չէի ու­զե­նա ծայ­րա­հեղ հո­ռե­տես լի­նել, բայց դժ­վար եմ պատ­կե­րաց­նում, թե գոր­ծի ու կյան­քի ինչ­պի­սի պայ­ման­ներ պի­տի ստեղծ­վեն Հա­յաս­տա­նում, որ­պես­զի ԱՄՆ-ի, Եվ­րո­պա­յի, Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յի հա­յե­րը գայ­թակղ­վեն ու ներ­գաղ­թեն։ Գու­ցե Ռու­սաս­տա­նի՞։ Բայց, միևնույն է, զանգ­վա­ծա­յին ներ­գաղթ դժ­վար է պատ­կե­րաց­նել։ Այն­պես որ, ես զանգ­վա­ծա­յին ներ­գաղ­թին կհա­կադ­րեի զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղ­թի հաղ­թա­հա­րու­մը։ Ա­մե­նա­սեղմ ժամ­կետ­նե­րում այն­պի­սի պայ­ման­ներ ստեղ­ծել, որ մար­դը չմ­տա­ծի Հա­յաս­տա­նից հե­ռա­նա­լու մա­սին։ Տա­րե­կան մի քա­նի տաս­նյակ հա­զա­րի ար­տա­գաղ­թը կան­խելն ինձ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է թվում, քան հա­րյուր հա­զար­նե­րի ներ­գաղ­թին սպա­սե­լը։ Ընդ ո­րում՝ այս մի բա­նում հա­մոզ­ված եմ. երբ ար­տա­գաղ­թը դա­դա­րի, ներ­գաղ­թի դուռն էլ կբաց­վի։ Ի ­մի­ջի այ­լոց, «Պո­ղոս-Պետ­րո­սը» նաև այս հար­ցե­րին է առ­նչ­վում։ Մեր վեր­ջին 200 տար­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բո­վով են անց­նում հե­րոս­ներս։ Վեր­ջա­բանն էլ վեր­նագր­ված է «Ինչ­պե՞ս մեզ փր­կենք մեզ­նից»։ Ա­յո՛, մենք շատ թշ­նա­մի­ներ ենք ու­նե­ցել, բայց մեր ող­բեր­գու­թյու­նե­րի և կո­րուստ­նե­րի հա­մար ինք­ներս էլ մեղ­քի մեր բա­ժի­նը չու­նե՞նք։ Այս ա­ռու­մով նո­րից գանք ար­տա­գաղ­թին։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ով­քե՞ր էին խո­պան­չի­նե­րը։ Մի՞­թե մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ա­մեն ինչ բար­վոք էր, և վատ էր միայն Հա­յաս­տա­նում: Բայց և այն­պես, մենք էինք գնում ար­տագ­նա սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի։ Ար­դյո՞ք սա դա­րա­վոր պե­տա­կա­նազր­կու­թյան հետևան­քը չէ՝ բնա­վո­րու­թյուն դար­ձած։ ՈՒ՞մ է պատ­կա­նում «Որ­տեղ հաց, էն­տեղ կաց» ա­սույ­թը։ Ա­հա թե ին­չից մենք պետք է ա­զատ­վենք։ Երբ Հա­յաս­տա­նը ան­կա­խու­թյուն հռ­չա­կեց, ես մտա­ծում էի՝ այ­սու­հետ ին­չի՞ մա­սին պի­տի գրեմ։ Քա­նի որ մենք ենք մեր գլ­խի տե­րը, այլևս կա­շառք ու թա­լան, խա­բեու­թյուն ու ստո­րու­թյուն չի լի­նե­լու, այ­սինքն՝ քն­նա­դա­տե­լու ոչ մի բան։ Ե­ղավ ճիշտ հա­կա­ռա­կը։ Այն­պես որ, թշ­նա­մի­նե­րից ոչ պա­կաս մենք ենք մեզ վնա­սում։ Ին­չու՞։ Թու­մա­նյա­նը շատ խիստ էր: «Մենք,- ա­սում էր,- ներ­սից ենք փչա­ցած»։ Սա հի­շա­տա­կել էի գր­քում, խմ­բագ­րիս խոր­հր­դով հա­նե­ցի։

Զրույ­ցը վա­րեց Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930