ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանդես է եկել տեսաուղերձով:
«Հայաստանը մեկ քաղաք չէ, Հայաստանը երկու հանրապետություն է: Եվ այդ երկու հանրապետությունը հայրենիք է մեր ողջ ժողովրդի համար: Բերեք ձեր սերն ու աջակցությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», ասել է նա:Post