Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում կալանավորված պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանը Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է

Նոյեմբեր 28,2019 23:25

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ 47-ամյա Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվարը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ է զբաղվել: Պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանը, որը ներկայանում է որպես Ջիանի Օնչո, Դևիդ Պետրոսով և Լարամ Նարմեն, խոստովանել է, որ 2014 թվականից մինչև 2016 թվականը 40 կգ կոկային է հասցրել տեղափոխել Ավստրալիա՝ թաքցնելով այն կենցաղային իրերի՝ գազի կաթսաների, օդորակիչների, լուսամփոփների մեջ: 

Մարկոսյանը նաև խոստովանել է, որ հանցավոր համաձայնության է եկել իր քրոջ՝ Իռեն Մարկոսյանի հետ, որպեսզի վերջինս զբաղվի ապօրինի շրջանառության արդյունքում ձեռքբերված դրամական հասույթի լվացմամբ: , ինչն իրականացվել է գույք գնելու և դրանց միջոցով վարկեր ստանալու միջոցով: Նրանք մեղադրվում են նաև 3,5 միլիոն դոլար լվանալու համար: Վարդգես Մարկոսյանը համաձայնել է իր քրոջ անունով պահված 234,442 դոլարը, որը ստացել են 2018 թվականի դեկտեմբերին, փոխանցել ԱՄՆ կառավարությանը: Քույրը՝ Իռեն Մարկոսյանը, ևս տվել է իր համաձայնությունը, խոստովանել իր մեղքը: Վերջինիս սպասվում է 20 տարվա, իսկ Ջիանի Օնչոյին ցմահ ազատազրկում: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Ջիանի Օնչոն, նույն ինքը Վարդգես Մարկոսյանը Հայաստանում որեւէ քրեական գործում ներգրավված չէ:

Ի դեպ, Ջիանի Օնչոյի facebook-ի էջի հրապարակումներից նկատելի է, որ վերջինս դժգոհ է ներկայիս իշխանություններից եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է: Պրոդյուսերի էջում Քոչարյանի լուսանկարներն են, նախագահի տարեդարձին նվիրված շնորհավորանքներ եւ ազատություն Ռոբերտ Քոչարյանին պահանջով հրապարակումներ: Ջիանի Օնչոն 1998 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի է: Նա Երեւանում հիմնել էր «Ջիանի» ոսկու սրահներն ու համանուն ակումբը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ըհը..Քոչարյանի դեմ մեկ հատոր գործ էլ ավելացավ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930