Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը սկսում է իր իրավունքների վերականգնման գործընթաց․ վիճարկելու է եթերից զրկելու որոշումները (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2019 22:02
a1

«Ա1+»-ը քննարկում է դատական հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ կորցրած իրավունքները վերականգնելու համար։ «Ա1+»-ի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Ասատրյանն ասում է, որ ի դեմս պետության՝ պատասխանատու պետք է լինի ոչ միայն կառավարությունը, այլև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը բազմաթիվ անգամներ որոշել է կապուղի չտրամադրել հեռուստաընկերությանը։ Փաստաբանը չի բացառում, որ պատասխանատու պետք է լինեն նաև այն ընկերությունները, որոնք «Ա1+»-ի հետ մրցակցության ընթացքում և ապօրինի որոշումների արդյունքում կապուղի են ստացել։

Դ․Ասատրյանը նաև հավելում է, որ ոչ միայն եթերից զրկվելու որոշումներ են վիճարկվելու, այլև այդ բոլոր տարիներին եթեր չունենալու հետևանքով կրած վնասների փոխհատուցման հարց է բարձրացվելու։ Եվ պետությունը պետք է գնահատի, թե ինչ չափով է կատարվել «Ա1+»-ի իրավունքի խախտումը, և ինչ չափով փոխհատուցում պետք է տրվի, որ հեռուստաընկերությունն ունենա այն ամենը, ինչը կունենար, եթե եթերից չզրկվեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930