Ռուսաստանի ԱԳՆ-ն հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան ընկալում է որպես երկու կողմերի միջև կապեր հաստատելու մտադրությունների ցուցիչ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լրագրողների «փոխանակում»՝ որպես մարդասիրական քայլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան:- Մենք կարծում ենք, որ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված նման մարդասիրական ակցիաները պետք է շարունակել, և մենք, անկասկած, կաջակցենք դրանց»:
Զախարովան խոսել է նաև երկու կողմերում գերության մեջ գտնվողների մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խաղաղության նախապատրաստման շրջանակում ներառել նաև այդ մարդկանց ճակատագրերի թեթևացման հարցը:
Զախարովան նաև նշել է, որ դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման շրջանակում տեղի կունենա ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քննարկում դեսպանների մակարդակով:
Կարդացեք նաև
«Այդ թեման վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է ԵԱՀԿ հարթակում: Բրատիսլավայում սպասվող արտգործնախարարների խորհրդի նիստին նախատեսված է համանախագահ «եռյակի» խորհրդակցություններ, խոսքը հատուկ լիազորությամբ դեսպանների մասին է»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ առայժմ տեղեկություն չունի՝ արդյոք նախատեսվում է համանախագահների հանդիպում արտգործնախարարների մակարդակով: «Եթե լրացուցիչ որոշումներ կայացվեն այլ մակարդակի ձևաչափերով խորհրդակցությունների անցկացման մասին, մենք դա ևս կմեկնաբանենք»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ