Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատախազությունը քննարկում է Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաբանի դիմումը. «Փաստինֆո»

Նոյեմբեր 28,2019 20:40

ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ ստացել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նկատեց՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն անօրինական է.

«Տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում նա պատրաստակամ է վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»,-նշեց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930