Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն տառերը ճանաչում է օրումեջ, բաղաձայների մի մասը գիտի, մի մասը չգիտի, դրա համար լատինատառ է գրել». Սերժ Սրապիոնյանը՝ Էդուարդ Աղաջանյանին

Նոյեմբեր 28,2019 19:55

Այսօր «Պետականությունը եւ արժեհամակարգը. մարտահրավերներ եւ խնդիրներ» թեմայով համաժողովի ժամանակ բ. գ. թ. դոցենտ Սերժ Սրապիոնյանը «Ազգային կրթությունը՝ որպես ժամանակի հրամայական» թեմայով իր զեկույցում հայտարարեց. «Ազգայնականությունը ազգային կրթություն իր հետ չի բերում, ազգապահպանություն է բերում…Ասում են՝ բուհին տալիս ենք ինքնավարություն: Այս արտահայտությունը անում են պատկան մարմինները եւ անում են փարիսեցիաբար, որովհետեւ դա բուհական ինքնավարությանը առհասարակ չի վերաբերում: Եթե ինքնավարություն ենք ուզում տալ, ուրեմն կամընտրական պիտի լինի տնտեսագիտության ֆակուլտետում տնտեսագիտություն առարկան, ֆիզիկայի ֆակուլտետում՝ ֆիզիկա առարկան, թատերական ինստիտուտում՝ դերասանական արվեստը եւ այդպես շարունակ, որ ուսանողը որոշի՝ իրեն հաճո՞ է այդ դասին նստել, թե՞ չնստել:

Դասախոսը կարող է դուր չգալ այդ ուսանողին ու ուսանողը կամընտրական հայերեն չգնա սովորի, իսկ դպրոցից էլ իր հետ հայերեն չի բերել: Որեւէ մեկը չի կարող վստահաբար ասել, որ ցանկացած տնտեսագետ հենց ավարտեց՝ տնտեսագետ է աշխատելու, ժուռնալիստը կարող է դառնալ վարչապետ՝ դուք էդ օրինակն ունեք: Ֆիզիկն էլ կարող է դառնալ վարչապետ եւ եթե նա չգիտի հայոց լեզու, հայ մշակույթ, լեզվաբանորեն չի կարող արտահայտելիր մտքերը, կստացվի այն, ինչ եղավ այս իշխանության օրոք»:

Հետո Սրապիոնյանը հայտարարեց. «Ինձ համար առավել տխուր էր, որ Հայաստանի կառավարության մի աշխատակարգը նիստերի անցկացնելու մի մասը գրված էր հայերեն տառերով, մի մասը լատինատառ էր: Ես հակված եմ մտածելու, որ այն աշխատակազմի ղեկավարը, որը կազմել էր այդ օրակարգը լատինատառ, հայերեն տառերը ճանաչում է օրումեջ, բաղաձայների մի մասը գիտի, մի մասը չգիտի, դրա համար լատինատառ է գրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930