Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայք համայնքում․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2019 20:03

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձակալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ հիշյալ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները։ Պարզվել է նաև, որ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Գորհայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել  և  համապատասխան որոշում չի կայացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Սիսիանի բաժնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930