Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զուգընկեր են ուզում բստրե՞լ…Տրաքում եմ արդեն, ուզում եմ դուք մի ձեւով բան անեիք, որ ես հանգստանայի». Վարդան Բոստանջյան

Նոյեմբեր 28,2019 19:33

Այսօր «Պետականությունը եւ արժեհամակարգը. մարտահրավերներ եւ խնդիրներ» թեմայով համաժողովի ժամանակ ԳՀԽ անդամ Գեւորգ Դանիելյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ասաց. «Ցավոք, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվեց, բայց, իհարկե, նկատելի սահմանափակումներով, այնուամենայնիվ, եկեղեցու արձագանքը կարողացավ այստեղ որոշակի դեր ունենալ, բայց փաստն այն է, որ այս օրենքը ընդունվել է ու մասամբ համարվում է Ստամբուլյան կոնվենցիայի դրսեւորում»:

ԵՊՀ պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը հարցրեց՝ այսօրվա մեր օրենսդրությունը սողանցքնե՞ր է թողնում բռնարարին պատժելու, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու կարիք է լինում՝ Գեւորգ Դանիելյանը պատասխանեց, որ սպառիչ պատասխաներ չկան: Երբ ամուսինը իր կնոջը ծեծի է ենթարկել, բայց պատասխանատվության չի ենթարկվել, հասկանում ենք, որ պրակտիկան պետք է փոխել, իրավապահների գործողությունները, օրենսդրության խնդիր չկա, պետք է համակարգում փոփոխություն անել: Երբեմն, ընտանիքում այնպիսի իրավիճակ կարող է լինել, որ նոր միջոցներ ձեռնարկվեն՝ կանանց բռնությունից զերծ պահելու համար. «Բայց չստացվի այնպես, որ ընտանիքից մեկուսացումը բերի այնպիսի ծանր վիճակի, ինչ կա եվրոպական երկրներում, երեխաները ընտանիքից մեկուսացվում են, ընտանիք գրեթե չեն վերադարձվում ու երեխայի վիճակը մնում է խոցելի: Երբեմն, օրենսդրական կարգավորումները գրավիչ են դառնում իմիտացիայի համար: Դանիելյանը մտավախություն ունի, որ եթե օրենքը լինի, մենք ապաստարանները կունենանք ոչ միայն պետական, անգամ մասնավոր համակարգում: Իսկ եթե մասնավոր սեկտորը եղավ, նրանք հարցին նայելու են որպես բիզնեսի, ինչքան շատ մարդ եկավ, այնքան գործերը լավ կլինեն:

Հարցին՝ մեր օրենքներում կա՞ զուգընկեր ի՞նչ է նշանակում՝ Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Բնականաբար, չկա: Բայց տարբեր դիրքորոշումներ են հայտնում, թե ընտանիք կազմելու, ամուսնանալու իրավունքը չի սահմանափակում զուգընկերներին ընտանիք կազմել, բայց ես սրա հետ համամիտ չեմ: Յուրաքանչյուր ոք կարող է ազատ անել այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով ու չի խախտում այլոց իրավունքները: Այլոց իրավունքները առաջին հերթին վերաբերում են երեխաներին, իսկ երեխաների իրավունքները առաջնահերթ են պաշտպանվում: Բոլոր այն ընտանիքներում, որտեղ երեխաները մեծանում են համասեռամոլների ընտանիքում, նրանք ունենում են լրջագույն շեղումներ: Սա իմ հետազոտությունների արդյունքը չէ, այլ՝ միջազգային հետազոտությունների»:

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ մեր երկրում կուտակված է սոցիալական, տնտեսական, անվտանգային կնճռոտ բազմաթիվ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, էս շնչահեղձությունը ինչո՞վ է պայմանավորված, որ ուզում են բստրել նոր ընտանիք ու ում իրավունքներն են պաշտպանում: Եթե աշխարհի հզորները ստիպել են, պարտադրել են այդ առաջադրանքը կատարել, թող այդպես էլ ասեն: Ասեն՝ մենք փոքր ենք, չենք կարողանում դիմանալ, անում ենք այն, ինչ ուզում են: Դուք գեղեցիկ ասեցիք հոգեւոր արժեքների վերաբերյալ, առաջին հերթին մշակույթ, գիտություն, կրթություն,ինձ թվում է, էդ մարդը, ում դրել են, էդ հանձնարարության հիմնական հանձնակատարն է, որ կործանի Հայաստանի Հանրապետությունը: Մեր երկրի համար բազմաթիվ կարեւոր հարցերի պարագայում զուգընկեր են ուզում բստրե՞լ, ուզում են մարդու իրավունքնե՞ր պաշտպանել, ես էդ չեմ կարողանում հասկանամ: Իմ գիտական աստիճանով, թե քաղաքացի լինելով՝ տրաքում եմ արդեն, ուզում եմ դուք մի ձեւով բան անեիք, որ ես հանգստանայի»:

Գեւորգ Դանիելյանն էլ ասաց, որ Սահմանադրությունը նման զարգացումների տեղ չի թողնում, «Մենք չենք ասում, որ սոցիալական տարբեր խմբերի իրավունքները պետք է սահմանափակել, բայց լրացուցիչ իրավունքներ վերապահելու հնարավորություն չկա, թույլ չի տալիս Սահմանադրությունը: Բարոյականության տեսանկյունից է՛լ ավելի խիստ կարտահայտվեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դեսուդեն մի ընկեք,եվրոպայի հետ գործընկերություն ենք ուզում,իրենք էլ այդ պայմանն են դնում՝ուզում եք ընդունեք,չեք ուզում հրաժարվեք՝նաև գործընկերությունից…:Իմ կարծիքով երկուսից էլ պետք է հրաժարվել,եթե այդ պայմանն են դնում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930