Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Սողոմոնյան. «ՀՖՖ ապագա նախագահը չպետք է կապ ունենա որևէ ակումբի հետ»

Նոյեմբեր 28,2019 19:11

«Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է ՀՖՖ առաջիկա ընտրություններին:

«Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանա ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը:

Իմ անունից ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել և նրանց, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, որ առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվեն առաջիկա ընտրություններին: Մեզ բացառիկ  հնարավորություն է ընձեռվել անցկացնելու իրապես ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություն: Իմ խորին համոզմամբ, ո՛չ ՀՖՖ ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից որևէ մեկի հետ:

Իմ խորին հարգանքը բոլոր ներդրողներին և ակումբների սեփականատերերին, բայց նման նախագահը չի կարող ապահովել իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանք: Այն է՝ վերադարձնել ակումբների վստահությունը ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը:

Ցավոք սրտի, մեր պատմության մեջ արդեն եղել է նման ղեկավարման ցավալի փորձ, ինչը բերեց կործանիչ հետևանքների. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մնացել էր 6 թիմ, որոշներն էլ նախատեսել էին դուրս գալ առաջնությունից:

Ես ժողովի բոլոր մասնակիցներին խնդրում եմ կատարել կշռադատված որոշում, որպեսզի մենք կարողանանք շարժվել առաջ, այլ ոչ թե հետ: Դեռ շատ աշխատանք պետք է կատարել, որպեսզի վերադարձնենք հայկական ֆուտբոլի մակարդակն արժանի դիրքեր: Հուսով եմ, որ դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել գործադիր կոմիտեի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, որոնք կարող են ապահովել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կառավարում, ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի»:

«Փյունիկ» ՖԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930