Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը պետք է բարի լինի նաեւ այդ ցանկն էլ հրապարակի, թե 1,5 տարվա ընթացքում ի՞նչ հանցագործություններ են եղել այդ ոլորտներում». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 28,2019 18:50

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հարցին, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջեցիք, ի՞նչ է լինելու հաջորդ քայլը, երբ տեսաք, որ վարչապետը նրան սատարեց՝ պատասխանեց. «Հրաժարականի պահանջն ուժի մեջ է: Բոլորս հասկանում ենք, որ հրաժարական տվողն էլ է Արայիկ Հարությունյանը, նրան աշխատանքից ազատելու իրավասությունն է պատկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսինքն, գնդակը գտնվում է իրենց դաշտում, իրենք են որոշելու ինչ անել: Բայց այն, որ այս հրաժարականը ոչ թե ձեւի, այլ բովանդակության հսկայական պաշար ունի իր հիմքում՝ այդպես է»:

ՀՅԴ երիտասարդական միությունը դիմել էր ԲՀԿ-ին՝ հրաժարականի պահանջի հարցով: Թե ի՞նչ են պատասխանել ԲՀԿ-ից՝ Արծվիկ Մինասյանը մատնացույց արեց այն, որ ԲՀԿ պատգամավորները հանդիպել էին ցուցարարներին: Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստանն» էլ կարող է հարցադրմամբ հանդես գալ: Հանրային կարեւորության հարցերը ԱԺ-ում կարող են քննարկել. «Այն, որ վարվող քաղաքականությունն առնվազն օրենքի տեսանկյունից այսօր խնդրահարույց է, կարծում եմ, պետք է որ մտահոգի ԱԺ հարգարժան հիշյալ պատգամավորներին»:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ հայտնի արկղերը կլցվեն քրեական գործերով եւ ՀՅԴ-ականները կամ կձերբակալվեն, կամ քրեական գործերով կանցնեն, երաշխավորո՞ւմ եք, որ այս մասով դաշնակցականները կոպիտ ասած «մաքուր» են՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դա ոչ այլ ինչ էր, քան սպառնալիք քաղաքական դաշտում օգտագործելով որոշակի ինչ-ինչ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան, կամ Քրեական օրենսգրքով նախատեսված հակաիրավական արարք է թույլ տալիս: Երրորդ՝ արկղեր լցնել գործերով եւ ուղարկել, դա նշանակում է առնվազն Արայիկ Հարությունյանը պետք է իրեն վերապահի դատախազի կամ Քննչական ծառայության ղեկավարի պարտականությունը: Բոլորս էլ հասկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարն է, հետեւաբար իրեն վերագրել մի գործառույթ, որն ինքը չունի, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ լուրջ խնդիր ունենք կառավարության անդամի՝ իր պարտականությունները գիտակցելու հետ: Չորրորդը՝ չկա այդպիսի իրավիճակ, երբ որեւէ մեկը երաշխավորված է այնպիսի գործողություններից, որոնք կարող են անձին մեղադրանք ներկայացնել այս կամ այն դրվագներում, բայց ես բացառում եմ որեւէ դրվագ, որտեղ կլինի կանխամտածված մի վարքագիծ եւ հակաիրավական որեւէ բան: Կարող են շատ բաներ ասել, ականատես ենք, որ ՀՀ-ում մի շարք քրգործերում քաղաքական պատվերն է գործում, ոչ թե իրավունքը եւ օրենքի գերակայությունը»:

Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց. «Արայիկ Հարությունյանը արդեն իսկ հայտարարեց, որ խոսքը չի վերաբերում ՀՅԴ գործիչներին, խոսքը վերաբերում է իրենց կողմից ղեկավարվող ոլորտներին: Սա նշանակում է, որ, օրինակ, անցած մեկուկես տարում ոլորտում ինչ հանցագործություն եղել է՝ կրելու է պատասխանատվություն Արայիկ Հարությունյանը, ուրեմն պետք է բարի լինի նաեւ այդ ցանկն էլ հրապարակի, թե մեկուկես տարվա ընթացքում ի՞նչ հանցագործություններ են եղել այդ ոլորտներում»:

Ամփոփելով՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրած անձի անպատասխանատու, իր լիազորություններն ու իրավունքները չգիտակցող մարդու հայտարարություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930