Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թավշյա սահմանադրության ուրվականը»

Նոյեմբեր 28,2019 18:01

Հեղափոխակարգ իշխանությունը վերջին շուրջ երկու տարվա ընթացքում այնքան «տաղանդավոր» գտնվեց, որ կարողացավ այս կարճ ժամանակահատվածում կրկնել և նույնիսկ գերազանցել նախորդ իշխող ուժի բոլոր սխալները: Այլ կերպ ասած՝ եթե վերջ չտրվի հեղափոխական քաղաքական աբսոլյուտիզմին, ապա կարժանանա նույն բախտին:

Շատ քիչ կասկածներ ունեմ, որ չի վարանի, նույն համառությամբ ու չհաշվարկված էնտուզիազմով ձեռնամուխ կլինի կրկնելու նախկին իշխանությունների վերջին բախտորոշ սխալը: Այն է` «Սահմանադրական փոփոխությունները» կամ «նոր Սահմանադրությունը», որով կփոխակերպվի մեր երկրի կառավարման ձևը: Ինչն էլ նշանակում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևի:

Այս կանխավարկածի հիմքում ընկած է այն, որ իշխանությունն, այնուամենայնիվ որևէ կերպ չի կարողանում գեներացնել հեղափոխական օրակարգը, ինչպես նաև այն, որ պետք է գտնի իր քաղաքական ձգտումների և ստանձնած պարտավորությունների ձախողման մեղավորներին: Առավել ևս, որ առկա խնդիրների, ինչպես նաև իներցիոն խոտանների մեղսագրումը «նախորդ ռեժիմի» վրա, այլևս անօգուտ է և նման գործելակերպը սկսել է իրեն չարդարացնել` կորցնելով ազդեցության էֆեկտը: Ժանրի կանոններին համաձայն` պետք է գտնվի նոր մեղավոր, իսկ գործող իշխանությունների լեզվամտածողությամբ՝ նախկին քաղաքական թիմի կողմից կեղծված Սահմանադրությունն է «նշանակվելու»՝ որպես նոր մեղավոր, և առհասարակ առաջընթացի արգելակ:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախագահական կառավարման տարիներին վարչապետերը ,,քավության նոխազ,,են եղել՝եթե ինչ որ բան չի ստացվել,մեղքը գցել են վարչապետի վրա ու փոխել նրան՝ժողովուրդն էլ մի քանի ամիս հուսով սպասել է նոր փոփոխությունների մինչև այդ վարչապետի հրաժարականը,և այսպես շարունակ:Հիմա ում վրա պետք է մեղքը գցել?,…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930