Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անցել են այդ ժամանակները, երբ ԱԺ-ն դակիչ մարմին էր». վեճ Քրիստինե Պողոսյանի եւ Արսեն Թորոսյանի միջեւ

Նոյեմբեր 28,2019 17:28

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը լուրջ խնդիրներ եւ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծում եւ դեմ է քվեարկելու դրան: Այդ մասին պատգամավորն այսօր հայտարարեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը:

Պատգամավորի հայտարարությունը դուր չեկավ քննարկմանը ներկա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը վրդովվեց, թե Քրիստինե Պողոսյանն իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ իրենց հենարանը լինելու փոխարեն, ինչը քաղաքական լուրջ հետեւանք է ունենալու:

«Անցել են այդ ժամանակները, երբ ԱԺ-ն դակիչ մարմին էր»,- ասաց Քրիստինե Պողոսյանը`նախարարին նախատելով`«դուք երաշխավորո՞ւմ եք ձեր բոլոր տեղակալների համար»: Պատգամավորը հիշեցրեց, որ առողջապահության փոխնախարարներից մեկին վերջերս մեղադրանք առաջադրվեց`կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, պատգամավորն ասաց, որ չհասկացավ նախարարի վրդովմունքը, քանի որ խորհրդարանական հարթակը հենց նրա համար է, որ ռիսկերի մասին խոսեն, ինքն էլ իր կարծիքն ու մտավախություններն է բարձրաձայնել. «Դա անձնավորել չի կարելի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930