Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը փորձում է տարբեր օրենքներով Ստամբուլյան կոնվենցիայի թեզերը դնել շրջանառության մեջ․ Արա Հակոբյան

Նոյեմբեր 28,2019 17:19

«Բավականաչափ լուրջ դիմադրություն կա Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։

Նա ասաց․«Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է, որ մեր ավանդական արժեքների դեմ կոնվենցիա ընդունվի»։

Արա Հակոբյանն ասաց, որ Կոնվենցիան մինչև ԱԺ մտնելը պետք է ուղարկվի ՍԴ, և հայտնի չէ, թե ՍԴ-ն ինչ որոշում կընդունի։

Արա Հակոբյանը հայտարարեց․ «Միարժեք է՝ հանրության պայքարը իր ընտանիքի ընկալման, ինքնության, մեր երեխաների ապագայի համար, ի վերջո հայ ինքնության ընդհանրական գաղափարախոսության համար ազդելու է ցանկացած որոշման՝ այդ թվում կառավարության որոշման վրա»։

Արա Հակոբյանը զգուշացրեց՝ ՀՀ կառավարությունը փորձում է տարբեր օրենքներով կոնվենցիոն թեզերը դնել շրջանառության մեջ կամ դրան իրավական տեսք տալ․«Այն ուժերը, որոնք դեմ են կոնվենցիայի վավերացմանը, հորդորում եմ հետամուտ լինեն նաև առանձին իրավական նորմերի դեմ պայքարին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930