Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարար. Պարոն Բագրատյանն առանց հիմնավորումների կարող է ասել ցանկացած բան

Նոյեմբեր 28,2019 17:07

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրին՝ ի՞նչ կարծիք ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության վերաբերյալ, թե հրապարակված 7.1 տոկոս տնտեսական աճն իրական ցուցանիշ չէ, եւ իրական աճը 3.0-3.5 տոկոսի միջակայքում է: Պարոն Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Պարոն Բագրատյանն առանց հիմնավորումների կարող է ասել ցանկացած բան, բայց, եթե ուզում է, որ այդ հնչեցված թիվը լինի առարկայական քննարկման առարկա, ապա պետք է բացատրի, թե ինչ է նկատի ունենում, երբ որ վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակված իրական տնտեսական ակտիվության ցուցանիշի փոխարեն ենթադրություն է բարձրաձայնում»:

Ըստ նախարարի, 9 ամիսների ընթացքում Հայաստանում բեռնաշրջանառությունը աճել է 9,5 տոկոսով, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրումների ծավալը տաս տոկոսը գերազանցել է: Տաս տոկոսը գերազանցող բեռնաշրջանառության դեպքում 7.1 տոկոս տնտեսական աճը չի կարող խնդրահարույց լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց նաեւ ընդդիմադիրների այն պնդումներին, թե տնտեսական հեղափոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Նախարարի խոսքով, տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել. «Ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ հնարավոր չէ, նրանց թվում է՝ դա մի բան է, որը պետք է տեղի ունենա ապագայում եւ անտեսում են այն կարեւոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»:

Պարոն Խաչատրյանի խոսքով, արհեստական մենաշնորհներ չկան եւ չեն կարող լինել, կոռուպցիա չկա եւ չի կարող լինել. «Հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու համար, որը, տնտեսական հեղափոխության կարեւոր մասն է»:

Հարցին, թե 7.1 տոկոս տնտեսական ակտիվությունն արդյոք լավ ցուցանիշ է, նախարարը պատասխանեց, որ իրենց կարծիքով՝ լավ է, սակայն կարող է լինել ավելի լավ: Նա նաեւ ասաց, որ տարին կամփոփեն 7 տոկոս տնտեսական աճով:

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930