Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, պետք է Հրանուշ Հակոբյա՞նը դիմեր «Արի տուն» ծրագրով Գեւորգ Կոստանյանին եւ Միքայել Հարությունյանին»

Նոյեմբեր 28,2019 17:05

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նույն գործով առաջադրված մեղադրանքում էլ դրվագներ կան, որ «Մարտի 1-ից» հետո Գեւորգ Կոստանյանը 25 կետից բաղկացած հարցաշար է առաջադրել ոստիկանության ծառայողներին, որպեսզի «կոծկեն» տեղի ունեցած իրադարձությունները:

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս դրվագներին, «Մարտի 1»-ի Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք եթե նայել եք փաստահավաք խմբի փաստաթղթերը, կտեսնեիք, որ խեղճ Դաստակովին էդ վիճակին հասցրել է Գեւորգ Կոստանյանը: Ավտոմատներ են բաժանել չգիտեմ ում եւ այլն, այսինքն, խնդիր էր դրված, որ մեր կասկածները`բանակի մասնակցությունը տեղի ունեցող իրադարձություններից, հեռացնել: Ըստ էության, կեղծիքների շնորհիվ եւ կեղծիքների ճարտարապետը, պարզվում է եղել է նախագահականում նստած Գեւորգ Կոստանյանը»:

Ի դեպ, Գեւորգ Կոստանյանի նկատմամբ արդեն հետախուզում է հայտարարվել` կալանավորման միջնորդությամբ:

«Չգիտես ինչի, ինչ որ մարդիկ, որ կատարել են քաղաքական պատվեր «Մարտի 1»-ի գործով, նրանք բոլորը դատապարտված են փախնել Հայաստանից`դրանով արժեզրկելով թե իրենց պաշտոնավարման տարիները, թե իրենց, թե իրենց անվան հետ կապված մարդկանց ճակատագիրը. Կոստանյան, Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյանը… Նրանք պետք է գիտակցեն, որ անընդհատ փախուստի մեջ խնդիրը չի լուծվում, ընդհակառակը, խնդիրը լուծվում է վերադառնալով ՀՀ: Ի՞նչ է, պետք է Հրանուշ Հակոբյա՞նը դիմեր «Արի տուն» ծրագրով: Նախաքննական մարմինը երբ ասում է`պետք է գան, իրենք պետք է գան: Խուսափել`նշանակում է լինել հանցագործ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930