Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդները հաստատել են Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ սկսած 2020թ. հունվարի 1-ից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Մեզ մոտ հարցեր կային՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորեցին Ստանիսլավ Զասին՝ Բելառուսի ներկայացուցչին, 2020թ. հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակման առթիվ»,- ասել է Սեմերիկովը:
Նա պարզաբանել է, որ Զասի նշանակման վերաբերյալ որոշումը կյանքի է կոչվել համաձայն 2015թ. հաստատված որոշման, ըստ որի գլխավոր քարտուղարը նշանակվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսական այբբենական կարգով:
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը 2018թ. նոյեմբերին արտահերթ հետ կանչվեց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ