ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին այսօր փոխանցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցադրումը՝ արդյոք իրենք միայն աշխատավարձի հաշվի՞ն են ապրել: Հիշեցնենք, որ մինչ այդ Արծվիկ Մինասյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ կապված նման հարց էր ուղղել, թե ո՞վ է եղել նա մինչեւ հեղափոխությունը ու ի՞նչ ֆինանսական միջոցներով է կրթություն ստացել:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ լինելով պետական պաշտոնյա՝ իր հայտարարագրերը միշտ հրապարակային են եղել ու ցանկացած անձ կարող է ծանոթանալ, տեսնել:
Մենք ճշտեցինք՝ դուք ի՞նչ նկատի ունեիք՝ Արայիկ Հարությունյանի հետ կապված նման բան ասելիս՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես հարց ուղղել եմ Արայիկ Հարությունյանին եւ ակնկալում եմ նրանից պատասխան, կամ առնվազն եթե չկա պատասխան, ուրեմն ընդունենք, որ չկա պատասխան»:
Մեր դիտարկմանը՝ եթե բան գիտեք, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ Արծվիկ Մինասյանը փակագծերը մի փոքր բացեց. «Սպասում ենք: Կարող եմ ավելի հեշտացնել պատասխանը, մասնավորապես, Սիրիայում իր կրթության մասին է խոսքը եւ կարծում եմ, որ արժի նա այդ հարցին պատասխանի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ