Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլյան կոնվենցիայի նպատակը ընտանեկան բռնությունների կանխարգելումը չէ, այլ գենդերային գաղափարախոսության ներդրումը դպրոցներում»․ բուլղարացի պատգամավոր

Նոյեմբեր 28,2019 16:08

«Երբ մենք ընտրության առաջ ենք ինչ-որ օտարերկրյա կանոնների կամ մեր ազգային արժեքների միջև, մենք ընտրում ենք մեր ազգային արժեքները»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, հայտարարեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը։

Նա տեղեկացրեց, որ որպես Բուլղարիայի սոցիալիստական կուսակցություն` հանդիսանում են եվրոպական կուսակցական մի մեծ ընտանիքի՝ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունների դաշինքի անդամ։

Պատմելով այն մասին, թե ինչպես են Բուլղարիայում պայքարել Կոնվենցիայի ընդունման դեմ, բուլղարացի պատգամավորն ասաց․ «Երբ սկսեցինք պայքարը կոնվենցիայի դեմ, Եվրոպական սոցիալիստական կուսակցությունը չորս տարբեր պատվիրակություն ուղարկեց, որ ստուգեն մեր գաղափարախոսությունը, որը կստիպեր մեզ, որ ընդունենք այդ փաստաթուղթը։ Իհարկե, մենք դա անել չենք  կարող, քանի որ բուլղարական հասարակությունում արդեն առանց հասարակության թույլտվության որոշ գործընթացներ էին սկսվել։ Առանց ինչ-որ հստակ գերատեսչության թույլտվության բուլղարական որոշ գերատեսչությունները պաշտոնական փաստաթղթերում սկսեցին գրել ծնող մեկ, ծնող երկու։ Եվ միայն բողոքի ցույցերի շնորհիվ այդ գործընթացները դադարեցին»։

Ալեքսանդր Սիմովը հայտնեց, որ այդքանից հետո, միևնույն է, ճնշումը չդադարեց․ «Տասն օր առաջ ԵԽ-ն քննարկեց, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ երկիր, որը չի վավերացրել կոնվենցիան, պետք է դա անի։ Բայց բուլղարական ողջ հասարակությունը դեմ է, և կարծում եմ այս անգամ Եվրոպական միությունը տանուլ կտա»։

Բուլղարացի պատգամավորը ցանկացավ, որ Հայաստանում էլ հասարակական-քաղաքական գործիչներն իրենց պայքարում լինեն հետևողական ու զուգահեռ ներկայացրեց Բուլղարիայի փորձը․ «Բուլղարիայի համար կարևոր է, որ մեր նախագահը կանգնեց ժողովրդի կողքին․նա մեր կողմից էր, և դա մեր հաղթանակի մեծ մասն էր»։

Եզրափակելով Ալեքսանդր Սիմովն ասաց․«Ակնհայտ դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակը ընտանեկան բռնությունների կանխարգելումը չէ, այլ գենդերային գաղափարախոսության ներդրումը դպրոցներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930