Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը` Արթուր Վանեցյանի հարցազրույցի մասին. «Առեղծվածներ ոչ ոք իրավունք չունի ստեղծելու»

Նոյեմբեր 28,2019 15:58

Պաշտոնից հեռացած ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը վերջերս 168.am կայքին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին` մեր երկրի սահմանները վտանգվա՞ծ են, ասաց`չեմ պատասխանի այդ հարցին: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավարի հարցազրույցին, ասաց, որ հրաժարականից հետո պարոն Վանեցյանը շատ հակասական բաներ է անում եւ ասում:

Անդրանիկ Քոչարյանը վերահաստատեց իր մոտեցումը`նման կառույցների ղեկավարներն աննկատ են հեռանում: «Առեղծվածներ ոչ ոք իրավունք չունի ստեղծելու: Դա այն պաշտոնն է, որ նույնիսկ չպատասխանելով, ինքը երկրի անվտանգությանը վնասում է: Հարցը տվողը տալիս է, որ կասկածամտություն ստեղծվի»,-կարծում է պարոն Քոչարյանը` հավելելով, որ չի հիշում մեր երկրում որեւէ նման այլ պաշտոնյայի, որը պաշտոնանկությունից հետո նման քաղաքական ակտիվություն է դրսեւորել:

«Արժեր, որ պարոն Վանեցյանը գիտակցի, թե ինք ինչ պաշտոն է զբաղեցրել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` հավելելով, որ անգամ պաշտոնը թողնելուց հետո ինքը հանդիսանում է երկրի անվտանգության պաշտպան:

Անդրանիկ Քոչարյանը չցանկացավ քննարկել Արթուր Վանեցյանի եւ Կիլիկիո կաթողիկոսի լուսանկարը, որը հրապարակվել էր վերջերս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930