Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

Նոյեմբեր 28,2019 15:44

Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.

1.Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:

2.Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրև քաղաքագլուխ:

3.Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:

Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչև ամանոր:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930