Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էրդողանը նժարի վրա է դնում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները». Գանտահարյան

Նոյեմբեր 28,2019 15:24

«Էրդողանի հոխորտալից հայտարարությունները ողջ աշխարհին են ծանոթ: Կարծում եմ՝ Անկարայի արտաքին քաղաքականության համար սպառնալիք է այն, որ ԱՄՆ վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհարվածի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այսինքն, Էրդողանը նժարի վրա է դնում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից օրերս արված հայտարարությանը, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ամոթալի քայլ է եւ դրա հեղինակները քայքայում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն եւս քաղաքական խաղի կանոններով է առաջնորդվում եւ Թուրքիային ճնշելու առիթի դեպքում բոլոր խաղաքարտերը չի օգտագործում:

Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1503832473103017/

 

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930