Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։
Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։
Նախագահ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Վարդանյան ամուսինների վաստակը հետախուզության ոլորտում և իր հանդիպումների, զրույցների ու ելույթների ժամանակ հաճախ էր նրանց օրինակով նշում, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով ՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը։
Երբ այս տարի գարնանը Հանրապետության նախագահը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը, հենց լսարանից հեռախոսազրույց էր ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ վերահաստատելով իր ջերմ զգացումները Վարդանյանների հանդեպ։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ