Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը. ԱՆ

Նոյեմբեր 28,2019 14:57

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը:

Ըստ այդմ՝ սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝

  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում,
  • ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում,
  • քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում,
  • ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում,
  • կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: ☑️քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում,
  • քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում,
  • դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում,
  • մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում:

Նախարարի տեղեկացմամբ, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է՝

  1. Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:
  2. Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):
  3. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:
  4. Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:
  5. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930