Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում, թե Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է». Լիկա Թումանյանը՝ նոր հարկատեսակի մասին

Նոյեմբեր 28,2019 14:08

«Երբ Արսեն Թորոսյանը բարոյահոգեբանական բացատրություններ է տալիս, թե սա մեզ բոլորիս համար է, մեկ հասարակություն ենք, հանուն իրար…ի սեր աստծո…ես հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանն ամեն ինչից կարող է գումար վաստակել, եւ դա վատ հատկություն չէ, բայց պետք չէ մեզ դա բացատրել բարոյահոգեբանական տեսանկյունից»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկին, որով նախատեսվում է աշխատավարձի 6%-ը վճարել որպես առողջապահական հարկ, ասաց Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնության անդամ Լիկա Թումանյանը:

«Չեմ հավատում, թե Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է, որը նստած մտածում է բոլորի բարօրության մասին: Նա ավելի շատ մտածում է ավելի մեծ գումարներ ներգրավելու մասին: Սա ոչ թե ապահովագրության եւ հոգատարության, այլ առողջապահության ոլորտի գումարի ծավալը մեծացնելու մասին է»,-նշեց նա: Լիկա Թումանյանի խոսքով՝ մարդիկ փորձում են հասկանալ, թե դա ինչ հարկ է, որովհետեւ թվերի եւ տառակույտի մասին մեկնաբանությունները հասկանալի չեն. «Պատկերացրեք, սեփական տան հարեւանությամբ բարձրահարկ շենք է, որն ունի վերելակ, եւ որի սպասարկման համար պետք է վճարի սեփական տան տերը: Նա չի հասկանում, թե ինչու պետք է վճարի մի բանի համար, որից չի օգտվում: Սա նաեւ սոցիալական արդարության խնդիր է: Սա կհանգեցնի ատելության, երբ հարկ վճարողը կմտածի, որ չաշխատողն ուտում է իր գրպանից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930