Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լիբանանում խուճապի մթնոլորտ չկա, բայց դեպի ՀՀ հայացքները շատացել են». Շահան Գանտահարյան

Նոյեմբեր 28,2019 13:40

«Ցուցարարները բողոքում են կառավարության ապաշնորհ գործունեությունից, կոռուպցիայից, պահանջում են թալանված գումարների վերադարձ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լիբանանում շարունակվող` կենցաղային խնդիրների բարձրաձայնումից արդեն քաղաքական պահանջների հարթություն տեղափոխված զանգվածային ցույցերին՝ ասաց Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա գնահատմամբ՝ անորոշ իրավիճակը շարունակվում է, հանգուցալուծման ճանապարհները դեռեւս տեսանելի չեն:

Ինչ վերաբերում է լիբանանահայերին եւ նրանց անվտանգությանն ուղղված պատգամավոր Էդմոն Մարուքյանի կոչին, Շահան Գանտահարյանը նկատեց. «Օրինաչափ կլինի, որպեսզի Հայաստանից հնչի անհանգստություն՝ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցների, ես կասեի՝ քաղաքացիների վերաբերյալ, որովհետեւ Լիբանանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո նկատելի է Հայաստանի քաղաքացիություն ստացածների թվի աճը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ անվտանգության միջավայրի մտահոգություններով պայմանավորված՝ պետությունն իր քաղաքացիների տարհանման հարցով է զբաղվում»:

Ըստ Շահան Գանտահարյանի՝ հիմա Լիբանանում խուճապային իրավիճակ եւ զանգվածային արտահոսքի խնդիր չկա, բայց, ինչպես շեշտվեց, ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների եւ դեպի ՀՀ ներդրում անողների կամ բնակարան գնողների թիվը. «ՀՀ-Լիբանան միջպետական կապերի ակտիվացմանը զուգահեռ՝ սերտացել են լիբանանահայ համայնք-ՀՀ կապերը: Այսինքն, խուճապի մթնոլորտ չկա, բայց դեպի ՀՀ հայացքները շատացել են»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1449839808502180/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930