Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը կցրվի. կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Regionmonitor

Նոյեմբեր 28,2019 13:28

Regionmonitor. Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Այսօր Բաքվում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:

Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի վաղը՝ նոյեմբերի 29-ին: Նշենք, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, ուստի սպասվում է, որ վերոնշյալ որոշումը կընդունվի։

Որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում նշվել է, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Հատկանշական է, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Նշենք, որ Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով:
Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930