Պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո:
Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ ներգաղթ կա՝ որպես լրացուցիչ հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ մարդիկ, տեսնելով, որ իշխանափոխության արդյունքում իրենց կյանքում էական փոփոխություններ չկան, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջները, նորից արտագաղթի ճանապարհն են բռնում:
Բայց այս ամենը չխանգարեց, որ օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին Փաշինյանի ներկայացրած թվերը՝ նշելով, որ 2019 թվականին Հայաստանից արտագաղթի կրճատման տեմպը մի բան էլ նվազել է:
Վերլուծաբանների ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր առաջ նրա ենթակայության տակ գործող ՎԿ-ն հրապարակել էր արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։
Ամենից հետաքրքրականն այն է, որ նաև փաստեր ներկայացրեցին, թե այս տարվա ընթացքում 37 հազար հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան օգտագործվում է որպես դրական բալանսի ներկայացման միջոց:
Այսպիսով, ինչքան էլ կառավարությունը փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը՝ նպատակ ունենալով վիճակագրական ֆոն ստեղծել, սակայն այդ մանիպուլ յացիաները ուղղակի չեն դիմանում քննադատություններին:
Փաշինյանն արտագաղթը կրճատելու միայն մի տարբերակ ունի՝ զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը, որը նրան ու իր թիմին այդպես էլ չի հաջողվում:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: