Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականի սկզբին կստեղծվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2019 11:41

Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը ենթադրում են 2020 թվականի սկզբին, մասնավորապես, փետրվար ամսին ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Ըստ այդմ, փետրվար ամսից ակտիվորեն գործելու է հանձնաժողովը, որը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների փաթեթը։

Եվ հետաքրքիր է, որ ռազմավարությամբ նախատեսված է այդ հանձնաժողովը ստեղծել առաջին եռամսյակում՝ հստակ ժամկետ չմատնանշելով, սակայն, ի վերջո, բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել այն ստեղծել փետրվարին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի կազմում նախատեսում է ընդգրկել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, եւ հնարավորինս ընդգրկուն կազմ են ցանկանում ձեւավորել իշխանությունները հետագա շահարկումներից խուսափելու նպատակով։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունը նախատեսում է, որ հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից՝ սակայն կրկին չմոռանալով քաղաքական ներկայացվածության մասին եւ հատկապես խորհրդարանական ընդդիմության մասնակցության առումով։ )

Եվ չնայած հանձնաժողովը ձեւավորվելու է միայն փետրվարին, սակայն մինչ այդ էլ իշխանություններն արդեն հստակ ունեն այն նախագիծը եւ պատկերը, որին ցանկանում են հասնել արդյունքում։ Դրանց թվին է պատկանում նաեւ թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը, պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը, կուսակցությունների ընտրվելու նվազագույն շեմի իջեցումը, կոալիցիաների ձեւավորման կարգի բարեփոխում եւ այլն։ Այստեղ հավելենք, որ այժմ խորհրդարանում գործում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, եւ նրանք եւս աշխատում են վերը նշված մի քանի փոփոխությունների վրա։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930