Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գործիք է լինելու քաղաքական հակառակորդների նկատմամբ հրահանգավորված քրեական գործերի հարուցման համար.  Փաստաբանների պալատի անդամ

Նոյեմբեր 28,2019 10:58

Մեծ է մտավախությունը, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նույն սկզբունքով՝ կարևոր չէ նախագծի որակը, կարևորը՝ փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Այդպիսին է հասարակության պահանջը: Կարևորը հանրային իշխանության կողմից դրված նպատակին հասնելն է:

Եթե վերանանք նախագծի փիլիսոփայությունից, նախագծի հիմնավորումները, ինչպես նաև առկա իրավակարգավորումները  հաստատում են դրա հետևում թաքնված նպատակները:

Որպես հիմնավորում բազմիցս նշվել է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Սակայն միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստաթղթերում ուղղակիորեն չի նախատեսվում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պահանջ: Միակ բացառությունը ԵՄ պառլամենտական վեհաժողովի 2018թ. ապրիլի 26-ի բանաձևն է, որով անդամ պետություններին ընդամենը կոչ է արվում նախատեսել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, թեև մեզ մոտ դա ներկայացվում է որպես պարտադիր պահանջ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության և 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի իրավունքների հետ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց, միևնույն ժամանակ նախատեսելով գույքի բռնագանձման հնարավորություն նախատեսվող հանցագործությունների խիստ սահմանափակ շրջանակ, ինչը չես ասի ներկայացվող նախագծով սահմանվող հանցագործությունների ցանկի մասին:

Հսկայական լիազորություններով է օժտվում դատախազությունը: Իրավասու մարմնի համար ժամկետների փաստացի որևէ իրական կաշկանդվածություն չի ենթադրվում, և վերջինս կարող է ցանկացած պահի հայցադիմում ներկայացնել դատարան` փաստարկելով, որ ժամկետը պահպանված է, քանի որ  վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին:

Սա վտանգավոր գործիք է լինելու քաղաքական հակառակորդների, տնտեսական ակտիվություն դրսևորող անձանց նկատմամբ հրահանգավորված և ի սկզբանե որոշված քրեական գործերի հարուցման համար, որոնք նպատակ կունենան հնարավորություն ստեղծել տվյալ անձի գույքը բռնագանձելու համար:

Ցավոք, ոչ մեկին չի հետաքրքրելու` այդ գործընթացն օրինակա՞ն էր, թե՞ ոչ, ի՞նչ կլինի պետության հետ որոշակի ժամանակահատված անց, երբ քաղաքական իշխանությունը փոխվի, և տվյալ անձինք ներկայացնեն, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել գույքի բռնագանձումը:

Ասյա ՕՎԱՆՅԱՆ
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930