Լրահոս
Օրվա լրահոսը

13 զինծառայողների մահը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին 30 տարվա ընթացքում. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Նոյեմբեր 28,2019 10:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։

Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930