Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա խորհրդանիշ մկնիկը սիրում է փայլեր»

Նոյեմբեր 28,2019 12:30

Դիմահարդար Լուիզա Գրիգորյանը՝ 2020թ. հարդարման միտումների մասին

Դիմահարդարումը մեր օրերում աղջիկների եւ կանանց առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Յուրաքանչյուր կին ցանկանում է ընդգծել դիմագծերը ճիշտ, տոնին համապատասխանող դիմահարդարմամբ։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք դիմահարդար Լուիզա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի դիմահարդարմամբ արժե դիմավորել 2020  թվականը, որն ըստ հորոսկոպի՝ մկան կամ սպիտակ առնետի տարի է:

«Ամանորին խորհուրդ կտամ աչքերին կրել սպիտակ մետալիկ փայլեր (այս տարվա խորհրդանիշ մկնիկը սիրում է փայլեր)»,- ժպտալով պարզաբանեց դիմահարդարը։

Ինչ վերաբերում է մաշկին, Լուիզան նշեց, որ հիմնականում ընտրում է թաց էֆեկտը, լավ խոնավեցված եւ սնուցված մաշկը. «Ամանորի գիշերը շրթներկը կարելի է անել ավելի վառ, որպեսզի ընդգծենք ամանորյա տրամադրությունը. մի խոսքով, այս տարի պետք է ընտրել նրբագեղությունը»,- հավելեց դիմահարդարը։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե  ինչպիսի դիմահարդարումն է նորաձեւ համարվում 2020 թվականի համար: Լուիզա Գրիգորյանը պատասխանեց, որ նորաձեւ են շարունակում մնալ նախորդ տարիների դիմահարդարումները. «Օրինակ, նորաձեւ է համարվում  շատ  փայլուն մաշկը, աչքերի շրջանում քարիկները, նեոնային գծաներկերը եւ վառ փայլուն շուրթերը»։

Ըստ Լուիզա Գրիգորյանի՝ մոդայից դուրս չեկող է համարվում դիմահարդարման մաքրությունը. «Կարող ես անել ամենավառ smokey eyes-ը, եւ եթե կա աշխատանքի մեջ մաքրություն, այն երբեք գռեհիկ չի դիտվի։ Կարեւոր է, որ տեսքդ լինի ընդհանուր մշակված՝ ամեն ինչ հստակ եւ կոկիկ»։

Զվարթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930