WTA-ն մրցաշրջան 2019-ի արդյունքներով հրապարակել է տարվա լավագույն թենիսիստուհի անվանակարգին հավակնող հինգ թենիսիստուհու անուններ: Այս մասին տեղեկացրել է թենիսի կանանց ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
Տիտղոսին հավակնում են ավստրալացի Էշլի Բարտին, կանադացի Բյանկա Անդրեեսկուն, ռումինացի Սիմոնա Հալեպը, ճապոնացի Նաոմի Օսական, չեխ Կարոլինա Պլիշկովան:
Հաղթողի անունը հրապարակվելու է դեկտեմբերի 11-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ