Ապօրինի ծառահատուման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումների ընթացքում Նոյեմբերյանի համայնքային ոստիկանները ստուգման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 63-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 20 խորանարդ մետր տախտակով։
Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն