Լրահոս
Օրվա լրահոսը

Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա. Վահե Էնֆիաջյան

Նոյեմբեր 27,2019 18:10

Ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ կլինի, քանի որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երկու ժամից ավել տևած քննարկումների ժամանակ, մերժվեց ներկայացված օրենսդրական նախագիծը:

Օրինագծով առաջարկվում էր հանրային գերակա շահ ճանաչված տարածքներն իրացնելիս բնակիչներին վճարել շուկայական արժեք + 25 % ավել փոխհատուցում, ներկայումս գործող 15 %-ի փոխարեն:

Նախագծով կկանոնակարգվեր կառուցապատող-բնակիչ իրավահարաբերությունները, որտեղ պետության կողմից համաչափության և արդարության դրսևորումներն առավել ընդգծված կլինեին:

Քանի որ 10 տարուց ավել է խորհրդարանում և ոչ միայն բարձրաձայնում եմ առկա խնդիրները, բնական է, որ լավ պատկերացնում եմ իրավական նման փոփոխության անհրաժեշտությունը:

Նախագծի մասին հագեցած քննարկումներ եմ ունեցել ինչպես բնակիչների հետ, այնպես էլ կառուցապատող ընկերությունների հետ (այդ թվում արտերկրի), և բոլոր կողմերի համար 25% ֆիքսելն ընկալելի շեմ է:

Ցավոք, հանձնաժողովն այսօր առանց խորքային ու առարկայական ուսումնասիրության, բացասական եզրակացություն տվեց նախագծին:

Եվ չնայած, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն խորհրդարանական հաջորդ  չորսօրյա նիստերին 3 րոպեի սահմաններում հնարավորություն կունենամ կրկին նախագիծը ներկայացնելու, այնուամենայնիվ լիահույս չեմ, թե հանրային գերակա շահ ճանաչված գոտիների բնակիչների համար այսքան կարևոր նշանակություն ունեցող օրինագիծը կընդունվի:

Խնդրին անդրադառնում եմ 10 տարուց ավել:

Խորհրդարանական լսումների գաղափարը, որն իրականացվեց ս/թ հոկտեմբերի 7-ին, դեռևս նախաձեռնվել էր ամռանն ընդառաջ իմ և իմ քաղաքական թիմի կողմից, սակայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու ոլորտի առանցքային որոշ պատասխանատուների չներկայանալու հիմքով, ստիպված լսումները հետաձգեցինք, սակայն հետագայում իրականացվեց հոկտեմբերյան հայտնի լսումները: Google որոնողական համակարգով ժամանակագրությանն առնչվող բոլոր փաստերն առկա են, թե ով և ինչպես է նախաձեռնել քննարկումներն ու որ տարածքների բնակիչների խնդիրներին էր այն վերաբերելու:

Թե որքանով էր արդյունավետ համարվում հոկտեմբերի 7-ի լսումները և ի վերջո ինչ տվեց կողմերին, թող փաստեն ներկաներն ու տարածքների բնակիչները:

Վստահ եմ, որ այսօրվա նախաձեռնությունը կարող էր ևս մեկ քայլ դառնար իրավական դաշտն ավելի բարենպաստ դարձնելու, քաղաքաշինական ծրագրերին նոր թափ հաղորդելու և իհարկե վերոնշյալ տարածքների բնակիչների կենցաղային, իսկ որոշ դեպքերում նաև անմարդկային գոյատևման պայմանները բարելավելու համար:

Վերահաստատում եմ, որ Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցներ, Պռոշյանի 1-ին նրբանցք, Սարի Թաղ, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ, Եկմալյան, Նորագյուղ թաղամասերի, իրացված և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների խնդիրներին շարունակելու եմ լինել հետևողական:

Վահե  ԷՆՖԻԱՋՅԱՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930