Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի օբյեկտում սկանդալի մեջ հայտնված Շիրակի փոխոստիկանապետն անցավ թոշակի

Նոյեմբեր 27,2019 17:54

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ թոշակի են ճանապարհել Շիրակի մարզի ծառայության գծով փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին։ Նա ոստիկանության համակարգի հին, փորձառու աշխատակիցներից է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ եղել է Աշոցքի, Ախուրյանի ոստիկանապետ։

Վերջինս իր ծառայության ընթացքում աչքի է ընկել զուսպ բնավորությամբ, կոնֆլիկտներ հարթելու կարողությամբ։ Այդ պատճառով էլ բողոքի ցույցերի, համապետական միջոցառումների ժամանակ կարգուկանոնի հաստատումը մշտապես նրան են վստահել։

Գյումրեցիներին այդպես էլ անհայտ մնաց, թե ինչո՞ւ էր փոխոստիկանապետը «Մուշ» բաժնի այն ժամանակվա պետ Խորեն Բարխոյանի հետ մտել գործարար Գարիկ Ուզունյանին՝ «Շեկոյին» պատկանող «Կռունկ» սննդի արագ կետ ու հայհոյանքներ հնչեցրել։ Նշենք, որ Գարիկ Ուզունյանը հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով։

Այս միջադեպից հետո երկու ամիս անց փոխոստիկանապետին ուղարկեցին թոշակի, թեև նա իրոք թոշակային տարիքում էր։

Նրա փոխարեն Շիրակի փոխոստիկանապետ է նշանակվել Սարգիս Ուռուշանյանը, որը զբաղեցնում էր Գյումրի քաղաքի «Մուշ» բաժնի փոխոստիկանապետի պաշտոնը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Kira says:

    տարոսը սրա անմիջական ղեոկավար Վահմար Ենգոյանին, ով էաքցրեց իր եղբոր տղաների մարդասպանությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930